Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իսկ դու՛ք, ձեր կառավարությունն ինչի՞ համար է պատասխանատու. Հովհաննես Ավետիսյան

Իսկ դու՛ք, ձեր կառավարությունն ինչի՞ համար է պատասխանատու. Հովհաննես Ավետիսյան
09.08.2022 | 07:21

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում է, որ Արցախում և Հայաստանի սահմաններին լարված վիճակի պատասխանատուն ռուսական խաղաղապահ ուժերն են:
Իսկ դու՛ք, ձեր կառավարությունն ինչի՞ համար է պատասխանատու:
Ջրային համակարգը վատ է՝ ֆրանսիացին է պատասխանատու. Կառավարումը տվել են ֆրանսիացուն:


Ատոմակայանը լավ չի աշխատում, ու եթե վթար լինի, ռուսներն են պատասխանատու: Տվել են ռուսների կառավարմանը:
Գազային համակարգում խնդիրներ են առաջանում, ռուսներն են պատասխանատու. Ինչ կա-չկա տվել են ռուսներին՝ ներկրումից մինչև ներքին ցանց:
Էլեկտրական ցանցում խնդիրներ են առաջանում, ռուսական ծագման ընկերությունն է մեղավոր. Դա էլ է օտարը կառավարում:
Երկաթգիծը լավ չի կառավարվում, ռեսուրս են վատնում, շարժակազմը լավը չի, չվացուցակը լավը չի, էլի ռուսներն են մեղավոր, սա էլ են տվել ռուսների կառավարմանը:
Հանքերը աղտոտում են մեր օդն ու ջուրը, օֆշորների հարուստներն են մեղավոր, մենք ի՞նչ անենք:


Այսպես որ շարունակեմ, գալու ենք հետևյալին. գրողը ձեզ տանի, բա ինչի՞ համար ենք հարկեր վճարում, դու՞ք ինչի պատասխանատուն եք:
Ես հարկ եմ վճարում, որ պետություն ունենամ, ոչ թե ձրիակեր ու մաս-մաս պետություն հանձնող սրիկաներ, որոնք միայն ճոռոմ խոսել և իրենք իրենց պարգևատրել գիտեն: Հարկ եմ վճարում, որ սերունդներին պետություն թողնենք, ոչ թե ձրիակերների հարստացնենք, և պետություն կորցնենք:


Սրանով հանդերձ, ինձ ավելի շատ զայրացնում են բոլոր քաղաքական կոչված ուժերն ու իբր թե հանրային ակտիվ գործիչները:
Ինչքա՜ն հիմար ենք մենք, որ այս ամենով հանդերձ, արդեն երկու տարի է, չենք կարողանում օրակարգ ձևավորել և դրա շուրջ համախբվել ու պետությանը տեր կանգնել:
Անպատասխանատու իշխանություններ, անպատասխանատու ընդդիմություն կոչված, վերջապես, անպատասխանատու և էշի ականջում քնած հանրություն:

Դիտվել է՝ 13471

Մեկնաբանություններ